Շաքարախտային Ոտնաթաթի Հայկական Ասոցիացիա (ՇՈՀԱ) հասարակական կազմակերպություն է, որի նպատակն է իրականացնել բազմաբնույթ շաքարախտային ոտնաթաթի հիվանդության կանխարգելմանը և բուժմանը նպաստող միջոցառումներ՝ բարձրացնելով համապասասխան բուժոգնության մակարդակը և օգտվելով արդի միջազգային ապացուցելի բժշկագիտության կողմից ընդունված չափորոշիչներից և ուղեցույցներից, որոնք հնարավորություն են ընձեռում կանխել շաքարախտով պայմանավորված ստորին վերջույթների անդամահատումները կամ հասցնելով դրանց թիվը նվազագույնի:

Մեր կազմակերպության նպատակներից է նաև բնակչությանը իրազեկումն է ինչպես շաքարախտի և դրա հետ կապված բարդությունների այնպես էլ հնարավոր ապաքինման և լիարժեք վերականգննման հնարավորությունների մասին:

ՇՈՀԱ-ն նպատակ ունի միավորելով հայ և հայաստանյան շաքարախտային ոտնաթաթի մասնագետներին ստեղծել միասնական բազմադիսցիպլինար խումբ, որի միացյալ ջանքերով հնարավոր կլինի արդյունավետ պայքար տանել շաքարախտային ոտնաթաթի լայնածավալ տարածման դեմ Հայաստանում և Արցախում: Ստեղծելով հանրապետությունով մեկ փոխհամագործակցող և համապատասխան մասնագիտական պատրաստվածություն ունեցող մասնագետների ցանց, կունենանք մի համակարգ, որը տեղերում կբացահայտի հիվանդներին  հիվանդության սկզբնական փուլում, օպերատիվ գրանցելով վերջիններիս տվյալները և ուղղորդելով նրանց շաքարախտային ոտնաթաթի մասհագիտացմում ունեցող համապատասխան բաժանմունք: 

Կատարելով շաքարախտային ոտնաթաթի հիվանդների պլանավորված հաշվառում կհստակեցվի վերոհիշյալ հիվանդության  էպիդեմիոլոգիական պատկերը ինչը կլրացնի ց այսօր ոչ առկա վիճակագրական տվյալների բացը Հայաստանում և Արցախում: